211652_close_icon

«Ինչո՞ւ են կալանքի տակ պահում արծիվ տղերքին». հարցնում են ազատամարտիկները` Նիկոլ Փաշինյանին․ aravot.am

views-count700 դիտում article-date 23:21 26-06-2025
Aravot.am-ը գրում է․ Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում տարակուսած են՝ ինչու են իրավապահները կալանքի տակ պահում իրենց մարտական ընկերոջը՝ Սերոբ Գասպարյանին։

Գասպարյանի ազատամարտիկ-ընկերները Marz News-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ խորապես հիասթափված են Նիկոլ Փաշինյանի և նրա կամակատար իրավապահ համակարգի գործունեությունից։

Արմավիրցի ազատամարտիկների խոսքով՝ իրենց հրամանատարի կալանավորումն ապօրինի է․ «Ինչո՞ւ են կալանքի տակ պահում արծիվ տղերքին»,- հարցնում են ազատամարտիկները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ու, քանի որ Փաշինյանին տետատետ հանդիպելու հույս չունեն՝ իրենք հարցնում են, իրենք էլ պատասխանում․ «Որովհետև այդ տղաները հողն են պահում, հողն են պահանջում, թե ինչի՞ համար հողերը տվեցին, ինքն էլ չի կարողանում պատասխանել»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր