Բռնություն, խոշտանգում, գլխատում․ ադրբեջանական բանակի «մասնագիտական հմտությունները». «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ
Քաղաքակիրթ աշխարհում պետությունները միմյանց հետ պատերազմելիս ձգտում են հավատարիմ մնալ գրված ու չգրված բարոյական որոշակի օրենքների։ Սակայն, երբ գործող իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքական նկրտումներն իրագործելու միակ հենարանը դառնում է բանակը, իշխանությունների կամարտահայտիչ զինված ուժերը գործիք են դառնում էթնիկ այլ հանրույթների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար՝ անգամ խաղաղ պայմաններում։
Հունիսի 26-ը՝ որպես «Զինված ուժերի զինծառայողների մասնագիտական տոն» նշող ադրբեջանական բանակի զինվորները մշտապես աչքի են ընկել հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրագործած վայրագություններով։
Վերջին տասնամյակներում ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից հայ քաղաքացիական անձանց հանդեպ իրականացված բռնությունները պայմանականորեն կարելի է դասակարգել հետևյալ կերպ․
«Խաղաղ» պայմաններում գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ սպանություններ կամ բռնություններ
Ադրբեջանական բանակի զինծառայողները բազմիցս աչքի են ընկել պատահմամբ միջպետական սահմանը հատած անձանց նկատմամբ կիրառած բռնություններով։
Այսպես՝ 2010 թվականին 20-ամյա քաղաքացիական անձ Մանվել Սարիբեկյանը, Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզում մառախուղի պայմաններում մոլորվելով, հայտնվել է ադրբեջանական կողմում և ձերբակալվել ադրբեջանական զինվորական ոստիկանության կողմից։
Կարճ ժամանակ անց՝ Մ․ Սարիբեկյանն սպանվել է ադրբեջանական բանտում։ Ադրբեջանական իշխանությունները նրա մահը ներկայացրել են որպես ինքնասպանություն։
2014 թվականի հուլիսին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատած դիվերսանտների կողմից առևանգվել ու սպանվել է Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանը։ Վերջինիս դին հայտնաբերվել է անտառապատ տարածքում՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

- «Խաղաղ» պայմաններում գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ սպանություններ կամ բռնություններ
- 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արձանագրված դեպքեր
- 2020-2023 թվականներին 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված դեպքեր։