211652_close_icon
views-count610 դիտում article-date 17:44 26-11-2026

Նիկոլ Փաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը

Հայաստանի պետական խորհրդանիշների ճակատագիրը պետք է որոշեն քաղաքացիները՝ հանրաքվեով։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին նոյեմբերի 26-ին Կառավարության նիստից հետո կայացած ավանդական ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի Հանրապետության պետական զինանշանից Արարատի պատկերը հնարավոր հեռացնելու մասին հարցին։

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է պետական խորհրդանիշները սահմանել հանրաքվեով ընդունվող առանձին օրենքով։ Ընդ որում, իշխանությունները դրանց փոփոխության վերաբերյալ առայժմ որևէ կոնկրետ առաջարկ չունեն։

«Քաղաքացիները պետք է իրենք որոշեն, թե որ դրոշը, զինանշանը կամ օրհներգն են իրենցը համարում», - ասել է Փաշինյանը։

Միաժամանակ Կառավարության ղեկավարը հավելել է, որ եթե քաղաքացիները պաշտպանեն գործող պետական խորհրդանիշները, դրանք չեն փոխվի։

Նմանատիպ նյութեր