55338 դիտում
22:21 05-08-2018
Գողթ-Գեղարդ մայրուղու Գեղարդ-Վանական համալիր ճանապարհի բացման համար պայթեցումները շարունակվում են. այն ղեկավարում է ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանի, ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ, նշված կենտրոնի աշխատակիցները շարունակեցին Կոտայքի մարզի Գողթ-Գեղարդ մայրուղու 27-րդ կմ հատվածում, Գեղարդ-Վանական համալիր չհասած ճանապարհի հատվածում, վտանգավոր ժայռաբեկորների պայթեցման աշխատանքները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթեցման աշխատանքները իրականացնում է «Նորտեղշին» ՍՊԸ-ն:
Երեկ, օգոստոսի 4-ին ևվս մեկ պայթյուն է իրականացվել, սակայն քարերն այնքան մեծ են ու կարծր, որ հնարավոր է 1-2 անգամ նոր պայթեցում իրականացվի, ինչից հետո ՀՀ տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» ընկերության և Կոտայքի «Ճանշինի» աշխատակիցները տարածքից հեռացնելու են պայթեցված ժայռաբեկոները:
Այսօր նույնպես ողջ օրվա ընթացքում տեղում աշխատել են նաև ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում է եղել նաև Գողթ գյուղի ղեկավար Կարեն Գաբրիելյանը՝ իր աշխատակազմով:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/04/1102425/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 4-ին, Կոտայքի մարզի Գողթ-Գեղարդ մայրուղու 27 կմ հատվածում, Գեղարդ-Վանական համալիր չհասած ճանապարհի հատվածում, հսկայական ժայռաբեկորների և քարերի թափման, ճանապարհի երկկողմանի փակման հետևանքով վաղ առավոտվանից Գողթ գյուղի ղեկավար Կարեն Գաբրիելյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Էդիկ Գալստյանի, Տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ, Կոտայքի «Ճանշինի» աշխատակիցները, առանց ընդմիջման, անգամ հորդառատ անձրևի պայմաններում, հսկայածավալ աշխատանքներ կատարեցին ապառաժ քարերի մեծ մասը ճանապարհից հեռացնելու ուղղությամբ:
Կոտայքի ճանշինականները իրենց հետ բերել էին անհրաժեշտ ծանր տեխնիկա, քանի որ կային ապառաժներ, որոնց քաշը անցնում էր մի քանի տոննայից: Այդ քարերը նրանք միայն կոտրելու եղանակով կարողացան մասամբ հեռացնել փլուզման վայրից:
Տեղում աշխատանքներին ծանոթանալու նպատակով ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանը:
Տեղում նախարարն ու ՓԾ տնօրենը հետևեցին, թե ինչպես էին փրկարարները հատուկ ճոպաների միջոցով, անգամ վտանգելով իրենց կյանքը, վտանգավոր ժայռաբեկորների՝ իրենց կողմից բացված անցքերի մեջ տեղադրում պայթուցիկներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2197 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)