211652_close_icon

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Իջևանում, Կապանում, Արարատի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում՝ հունիսի 27-ին

views-count427 դիտում article-date 14:32 25-06-2025
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեյի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակավայրի Մեհրաբյան, Մյասնիկյան փողոցների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Դաշտավան, Դարբնիկ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, հունիսի 27-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 16:45-ը`Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն`Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ․Ավետիսյան փողոցի թիվ 28, 30, 32, 34, Մ․Պապյան փողոցի թիվ 16, 18, 20, 22, 24, 26 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Նմանատիպ նյութեր