211652_close_icon

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ինքներս մեզ հաղթելով» գիրքի շնորհանդեսն անցավ լեփ-լեցուն դահլիճում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2725 դիտում article-date 17:47 26-05-2025
Մայիսի 25-ի երեկոյան, Երևանի Ani Grand Hotel հյուրանոցի սրահում կայացավ Newmag-ի հերթական գրքի շնորհանդեսը, որը սակայն յուրահատուկ էր նրանով, որ հեղինակը Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական դասի անդամ է, հոգևոր, հասարակական և մտավոր ակտիվ գործիչ Բագրատ Սրբազանը։

Միջոցառմանը մասակցեցին հարյուրավոր անձինք, այդ թվում՝ մի շարք մշակութային գործիչներ և մտավորականներ։

«Ինքներս մեզ հաղթելով» գիրքի շնորհանդեսի ընթացքում զրույցի ձևաչափով. Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատասխանեց Թովմաս Առաքելյանի և մյուս հյուրերի հարցերին։

Նա մասնավորապես նշեց, որ գրքում ներկայացրել է Հայաստանի նորագույն պատմության անկյունաքարային դրվագների վերլուծությունը՝ պետություն-եկեղեցի-ազգ փոխգործակցության առանցքի տեսանկյունից:

Գրքում նաև մեկտեղված են հեղինակի զրույցները և հոդվածները պետության, ժողովրդի, Հայ Առաքելական եկեղեցու և առընթեր թեմաներով։ Այն Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու ուղեցույց է, ճանապարհ դեպի ավելի ամուր և հոգևոր արժեհամակարգով զինված Հայաստան:

Այնուհետև հնչեցին գրքի ստեղծման վրա աշխատած անձանց ակնարկներն ու մտավորականների շնորհավորանքները։

Միջոցառմուն ավարտվեց գրքերի մակագրման արարողությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր