211652_close_icon

Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը

views-count1489 դիտում article-date 22:05 24-06-2025
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը, ֆուտբոլիստը բացառել է վերադարձը Հայաստանի առաջնություն: Այս մասին գրում է  «La Repubblica»-ն:

«Ես չեմ ուզում ավարտել կարիերաս, իսկ հետո զղջալ, որ դա շատ շուտ եմ արել: Ես չեմ ուզում իջեցնել իմ մակարդակը: Չեմ վերադառնա Հայաստան: Այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, ինձ նույնպես չեն հետաքրքրում։ Ամենայն հարգանքով, բայց ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի։ Ամեն առավոտ ես արթնանում եմ մարզվելու ցանկությամբ և ցույց տալու համար, թե ինչի եմ ընդունակ»,- ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր