211652_close_icon

Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի երեխայի ծնունդի մասին լուրերը

views-count1720 դիտում article-date 11:29 14-03-2015
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Forbes-ի հետ զրույցում հերքել է Վլադիմիր Պուտինի երեխայի ծնունդի մասին լուրերը: Նշենք, որ ավելի վաղ շվեյցարական Blick պարբերականը գրել էր, որ Սորենգո քաղաքի Սուրբ Աննա հիվանդանոցում ծնվել է Վլադիմիր Պուտինի և Ալինա Կաբաևայի որդին` այդ կերպ բացատրելով Պուտինի 1 շաբաթյա անհետացումը: Աղբյուրը նաև նշել էր, որ նախկին մարմնամարզուհու համար բուժհաստատությունում 2 հիվանդասենյակ են վարձել` ընտանիքի և թիկնապահների համար:

Նմանատիպ նյութեր