211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ ծառի հսկայական ճյուղը պոկվել և տապալվել է՝ վնասելով էլեկտրալարեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3004 դիտում article-date 16:55 23-06-2025
Երեկ՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Օհանով փողոցում ծառի հսկայական ճյուղը ընկել և վնասել է էլեկտրալարերը, ինչի հետևանքով շենքին հարակից վայրերում բացակայում է լուսավորությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ տապալված ծառի ճյուղը հեռացրել են բակային հատվածից իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները հոսանքազրկել են գետնին ընկած էլեկտրալարերը և վերականգնել էլեկտրամատակարարումը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր