211652_close_icon

Բացի մեր խմբակցությունից, Արարատ համայնքում մնացած բոլորը համագործակցում են ժողովրդի թիկունքում․ Վահե Հարությունյան

views-count3085 դիտում article-date 11:08 22-06-2025
Արարատ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վահե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի Արարատ համայնքի բնակիչներ, անցնող շաբաթն ամփոփենք վերջին նորություններով։

20.06.2025թ.-ին (ուրբաթ օրը) համայնքի ավագանու հերթական նիստն էր, երկու չկայացած հերթական նիստերից հետո 3-րդ հերթական նիստն էր, որը չկայանալու դեպքում շատ մեծ և դրական փոփոխություններ էր ակնկալվում համայնքի համար (սկսած իշխանափոխությունից)։

Սակայն «Հզոր համայնք» խմբակցությունը (նախկինում` Հանրապետական) օգնեց համատեղ իշխող երեք ուժերին (ՔՊ+Հանուն հանրապետության+Կայունություն) ապահովել քվորում և նիստը կայացավ։

Այստեղ մնում է մեկ հետևություն, որ բացի մեր խմբակցությունից, մնացած բոլորը համագործակցում են ժողովրդի թիկունքում և գաղտնի` ըստ խոսակցությունների՝ ունենալով անձնական մեծ շահեր կամ կոմպրոմատներ։

Գալիք շաբաթվա ընթացքում ավելի հետաքրքիր փաստերով կունենանք եթերներ և կտեղեկացնենք, թե որ խմբակցությունն ինչով է զբաղված, ինչեր են պայմանավորվում իրենց ընտրողներից թաքուն`մոռացության գիրկն ուղարկելով համայնքի հոգսերն ու խնդիրները։ 

Նմանատիպ նյութեր