211652_close_icon

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին

views-count874 դիտում article-date 09:20 22-06-2025
ԱՄՆ-ն հարվածել է Իրանի 3 միջուկային օբյեկտներին (Ֆորդո, Նաթանզ և Սպահան)՝ այս կերպ մտնելով հակամարտության մեջ:

Վաշինգտոնը փակ խողովակներով Թեհրանին ասել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները սահմանափակ կլինեն և չեն շարունակվի։ Այս մասին հայտնում է CNN-ի թղթակից Քրիստեն Հոլմսը` վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրները:

«ԱՄՆ-ն կուլիսային բանակցությունների ընթացքում Իրանին փոխանցել է, որ նախագահ Թրամփի հրամանով հարվածները սահմանափակ են, և որ այլ հարձակումներ չեն նախատեսվում»,- ասվում է լրագրողի հայտարարության մեջ։

Ըստ աղբյուրների՝ այս դիրքորոշումը հնչել է հակամարտության հետագա սրացումից խուսափելու համար։

 

Նմանատիպ նյութեր