Իսրայելի կառավարությունը Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար 2.89 միլիարդ դոլար է հատկացրել
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն և երկրի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը որոշում են ընդունել Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու նախապատրաստական աշխատանքները շարունակելու մասին, այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
«Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որ շարունակվում են աշխատանքները Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հետ կապված, որը հետաձգվել է Իրանի և Արևմուտքի միջև բանակցությունների պատճառով »,- գրում է իսրայելական Հաարեցի հրատարակչությունը:
Հրատարակչության տեղեկություններով Իսրայելի կառավարությունը արդեն որոշում է ընդունել 2.89 միլիարդ դոլար հատկացնելու Իրանին հնարավոր հարված հասցնելու հետ կապված: