211652_close_icon

Մակրոնը բանակցություններ է վարել Իրանի նախագահի հետ

views-count763 դիտում article-date 23:56 21-06-2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը զանգահարել է ինձ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս մասին գրել է իր X միկրոբլոգում։

«Նախ, ես կրկնեցի իմ պահանջը. Սեսիլ Քոլերը և Ժակ Փարիզը պետք է ազատ արձակվեն։ Նրանց անմարդկային կալանքը անարդար է։ Ես սպասում եմ նրանց Ֆրանսիա վերադարձին։

Ես նաև խորը մտահոգություն հայտնեցի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Ես կրկին պահանջում եմ. Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա, և այն պետք է ապահովի բոլոր երաշխիքները, որ իր մտադրությունները խաղաղ են։

Ես համոզված եմ, որ կա պատերազմից դուրս գալու և ավելի մեծ սպառնալիքներից խուսափելու միջոց։

Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից Իրանի հետ սկսված բանակցությունները», - գրել է Մակրոնը։

Նմանատիպ նյութեր