211652_close_icon

Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի մրցավարական կազմը նոր ղեկավար ունի

views-count2137 դիտում article-date 19:24 26-05-2025
Իսպանիայի Վալենսիա քաղաքի Kick Boxing-ի ֆեդերացիայի նախագահ Էդուարդո Մարտինը նշանակվել է Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի մրցավարական կազմի ղեկավարի պաշտոնում։

Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
 
«Այս պայմանագիրը հնարավորություն կտա Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի մարզիչներին և մրցավարներին մասնակցելու սեմինարների, բարելավվելու գիտելիքներն ու հասնել մասնագիտական նոր մակարդակի։ Էդուարդո Մարտինը կլինի նաև Mix Fight-ի մրցաշարերի սուպերվայզերը։
 
Սա նաև կարևոր քայլ է Հայաստանի և Իսպանիայի Mix Fight ֆեդերացիաների համատեղ աշխատանքի ու հետագա համագործակցության համար», - ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր