211652_close_icon
views-count1192 դիտում article-date 19:16 19-06-2025

Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Թուրքիա։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի հունիսի 21-22 Ստամբուլում կայանալիք «‎Իսլամական համագործակցություն»‎ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհդի նիստին:

Նշվում է, որ նիստին մասնակցելու է 40 երկրի արտգործնախարար, սպասվում է, որ Թուրքիայի նախագահն էլ հանդես կգա ելույթով:

Նմանատիպ նյութեր