211652_close_icon

Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության սրումը

views-count634 դիտում article-date 21:45 18-06-2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության սրումը և շեշտել մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը:

Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Մերձավոր Արևելքում իրադրության կտրուկ սրման համատեքստում։ Երկու կողմն էլ խորը մտահոգություն են հայտնել իրանաիսրայելական հակամարտության շարունակվող էսկալացման առնչությամբ, որը հղի է ամբողջ տարածաշրջանի համար ամենաբացասական հետևանքներով։ Ընդգծվել է մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման և քաղաքական ու դիվանագիտական ​​ջանքերի ակտիվացման հրամայականությունը՝ ի շահ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող վիճելի հարցերի կարգավորման», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր