211652_close_icon

Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին

views-count481 դիտում article-date 18:51 18-06-2025

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ-TBMM)  նիստում միաձայն ընդունվել է Իսրայելի գործողությունները դատապարտող բանաձև: Բանաձևի տակ ստորագրություն է դրել խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը:

Բանաձևում վերահաստատվում է այն միտքը, որ Գազայում հազարավոր անմեղ մարդկանց սպանությունից հետո Իրանի դեմ իրականացված հարձակումները ցույց են տալիս, որ Իսրայելի ղեկավարությունը տարածաշրջանային խաղաղության դեմ համընդհանուր հակամարտության ռազմավարություն է իրականացնում:

Փաստաթղթում նշվում է նաև, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակումները տարածաշրջանում խորացնում են լարվածությունը և առաջացնում լայնածավալ պատերազմի վտանգ։

Թուրքիայի գերագույն օրենսդիր մարմինը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի իրականացրած վերջին հարձակումները, ինչպես նար Իսրայելի կողմից Գազայի ժողովրդի դեմ շարունակվող ռազմական գործողությունները՝ բնորոշելով դա որպես ցեղասպանություն։

Ermenihaber

Նմանատիպ նյութեր