ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով բազմաթիվ աղմկահարույց քրեական գործեր բացահայտած փոխգնդապետը նոր պաշտոն է ստացել
Այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության թմրամիոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Ֆիշյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնին։