211652_close_icon

Սամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդման. Եզրաս Սրբազան

views-count703 դիտում article-date 17:37 18-06-2025
Սամվել Կարապետյանն ասել է, որ նվիրական է ու անդավաճան այն նվիրական արժեքներին, որոնք դարերով երաշխավորել են մեր ինքնությունը, մեր գոյությունը և մեր հարատևությունը: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

«Այդ հայտարարությունը ցնցում է առաջացրել իշխանության մեջ: Մենք հասկացանք, որ Սամվել Կարապետյանի նման զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին այսօր վերածվեց քաղաքական հետապնդումների, որն իր մեջ կրում է իշխանությունների վերաբերմունքը և այդ իմաստով եկել ենք մեր զորակցությունը հայտնելու»,- ասաց նա:

Սրբազանի խոսքով՝ Եկեղեցին միանշանակ ժողովրդի հետ է եղել և Սամվել Կարապետյանն էլ բոլոր ժամակնակներում հավատարիմ է իր ազգային արժեքներին, իր ժողովրդի և պետականության շահերին՝ հակառակ ամեն տեսակի փորձության:

«Ես այստեղ եմ նաև, որ փոխանցեմ ռուսաստանաբնակ հարյուր հազարավոր հայորդիների զորակցությունը և նվիրումն ու հավատարմությունը Սամվել Կարապետյանին»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր