Հայկ և Էլզա Տիտիզյանները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին են փոխանցել 100 հազ. դոլարի նվիրատվություն
Ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների, որը կբաշխվի ժողովրդին թեմակալ առաջնորդների և թեմերի սոցիալական կենտրոնների կողմից։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ