211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում. Արզնիի ձորի մի հատվածում տիրում է գարշահոտ վիճակ, իսկ գետում քաղաքացիները հայտնաբերել են մեծ թվով սատկած ձկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count10744 դիտում article-date 11:08 18-06-2025
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր իրենց զայրույթն ու անհանգստությունն են հայտնում Կոտայքի մարզի Արզնի գետում տիրող իրավիճակի մասին: 
 
Երեկ՝ հունիսի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Հունիսի 5-ին նկատել ենք, որ Արզնիի ձորում՝ Արզնի գետում, դեռ սովետական տարիներից հայտնի հանգստյան գոտու այս հատվածում (մատնացույց անելով Արզնի առողջարանային կիսաքանդ շենք-շինությունները), գետի տարածքում տիրում է գարշահոտ վիճակ ու ողջ գետը լցված է սատկած ձկներով: 
 
Անմիջապես ահազանգել ենք «9-11», ու մի քանի կառույցներ, լսել ենք, որ միայն «9-11»-ից, ոստիկանությունից ու քննչականից են եկել: 
 
Արդյոք Շրջակա միջավայրի նախարարությունից մարդիկ ժամանել են, թե ոչ՝ չգիտենք, բայց օր առաջ պետք է այս խնդիրը լուծվի: 
 
Մեր տեղեկություններով՝ կեղտաջրերը գետ են լցվում Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայից, անգամ տեսանյութ ենք արել, թե որտեղից է այն թափվում, ու հիմա սիրտներս էն աստիճան է ցավում, որ բնությունն ու կենդանական աշխարհը որոշ անպատասխանատուների կողմից ոչնչացվում է: 
 
Ով կամ ովքեր են պատասխան տալու էս ամենի համար՝ չգիտենք, մեզ համար այդ պահին թիվ 1 խնդիրը, որ պատասխանատուները հետևություններ անեն և գետը փրկեն նման վիճակից»: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճիշտ է՝ այսօր ձկները չկան, սակայն տարածքում դեռ տիրում է գարշահոտ վիճակ: 

Ջուրն ամբողջությամբ փրփրում է, իսկ մասնագետները նշում էին, որ մաքուր ու զուլալ ջուրը երբեք չի փրփրում:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր