34732 դիտում
14:46 28-12-2015
Արտակարգ իրավիճակ Արզնի ձորում. Հրազդան գետում հայտնաբերվել են մեծ քանակի սատկած ձկներ. գյուղացիները կարծում են, որ պատճառը թունավորումն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի գյուղում գտնվող «Դրախտիկ» հանգստյան տան հարևանությամբ հոսող Հրազդան գետում մեծ թվով սատկած ձկներ կան:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ՀՀ ՏԿԱԻՆ ներկայացուցիչները: Տեղում են նաև Նաիրիի տարածաշրջանի որսորդ-միության նախագահ Խաչիկ Գալստյանը և տեսուչ Արթուր Մկրտչյանը, ովքեր քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ թույլ չեն տալիս, որպեսզի նրանք գետում հայտնված մեծաքանակ սատկած ձկները տանեն տուն, քանի որ չի բացառվում, որ դրանք թունավորված լինեն:
Տեղում գյուղացիներն ասում էին նաև, որ 5 տարի առաջ էլ է նման դեպք տեղի ունեցել և այն ժամանակ էլ պարզել էին, որ ինչ-որ անձինք թունավորել են գետը, ինչն էլ պատճառ էր դարձել ձկների զանգվածային ոչնչացման:
Փորձաքննությամբ պետք է պարզվի ձկների սատկելու պատճառը, իսկ ըստ գյուղացիների՝ ձկները կողակ են և կարմրախայտ:
Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, ում կարգադրությամբ մարզպետարանի բնապահպանության տեսչության աշխատակիցները ժամանում են դեպքի վայր:
Մինչև այս պահը բնապահպանության նախարարության ոչ մի ներկայացուցիչ չի ժամանել, իսկ թե երբ կբարեհաճեն, դեռևս հստակ չէ: Չի բացառվում՝ նյութի հրապարակումից հետո, ինչպես «վայել է» նրանց, «մի լավաշ» հերքում ուղարկեն, թե իբրև իրենք տեղյակ չեն կատարվածից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանոթյան Նաիրիի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի հանձնարարականով նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15514 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35762 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց