Կիեւում զոհվել է 14 մարդ բնակելի շրջաններին Ռուսաստանի հասցրած հրթիռային հարվածներից հետո
Հունիսի 17-ի գիշերը ռուսական բանակը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Հարվածները թիրախավորել են Կիեւն ու Օդեսան, ինչպես նաեւ Կիեւի եւ Չեռնիգովի մարզերը։ Կիեւում հարվածները հասցվել են 27 վայրի, որի հետեւանքով զոհվել է 14 մարդ, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։ Եվս 99 մարդ վիրավորվել է։ Ընդհանուր առմամբ, քաղաքի վրա արձակվել են 175 անօդաչու թռչող սարք, ավելի քան 14 թեւավոր հրթիռ եւ առնվազն երկու բալիստիկ հրթիռ։
Գրոհների հետեւանքները գրանցվել են Կիեւի Սոլոմենսկի, Սվյատոշինսկի, Դարնիցկի, Դնեպրովսկի, Պոդոլսկի եւ Օբոլոնսկի շրջաններում, նշել է Կիեւի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։ Նրա տվյալներով՝ Սոլոմենսկի շրջանում վնասվել է երկու բնակելի շենք. մի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել, իսկ երկրորդում՝ շենքի կառուցվածքը վնասվել է, եւ ամբողջ մուտքը փլուզվել է։ «Փրկարարները մաքրում են փլատակները եւ փնտրում մարդկանց»,- նշել է Տկաչենկոն։
Դնեպրովսկի շրջանում խփված անօդաչու թռչող սարքի բեկորը խրվել է բնակելի շենքի պատին, Օբոլոնսկիում՝ բեկորներն ընկել են մեքենայի վրա, իսկ Պոդոլսկում՝ բաց տարածքում: Վնասվել է նաեւ Կիեւի ավիացիոն ինստիտուտի (ԿԱԻ) հանրակացարանը: «Բոլորը ողջ են, կան վիրավորներ:
Այս պահին մենք տեղափոխում ենք ուսանողներին եւ աշխատակիցներին վնասված հանրակացարանից»,- ասել է ԿԱԻ ռեկտորի պաշտոնակատար Քսենյա Սեմյոնովան:
Օդեսայում ռուսական հարձակման հետեւանքով հրդեհներ եւ ավերածություններ են տեղի ունեցել։
Մեկ մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Նա նշել է, որ անօդաչու թռչող սարքի գրոհի ժամանակ վնասվել են քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենքեր, նախադպրոցական հաստատություն եւ ավտոտնակներ։ Հնարավոր է՝ փլատակների տակ մարդիկ լինեն, փրկարարական աշխատանքները շարունակվում են, ավելացրել է Կիպերը։ Բացի այդ, ըստ Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի, ռուսական բանակը հարվածել է մարզի արդյունաբերական ձեռնարկություններից մեկին։ Հարեւանությամբ գտնվող տները վնասվել են։ Բացի այդ, Կիեւի եւ Չեռնիգովի մարզերում հարձակման հետեւանքով վիրավորվել է երկու մարդ, ավելացրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Կլիմենկոն։