211652_close_icon

Ալեն Սիմոնյանը ՔՊ–ական պատգամավորին  3 օրով գործուղել է Սյունիք

views-count772 դիտում article-date 12:58 16-06-2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Սյունիք կգործուղվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը։

Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

ԵՄ աջակցությամբ եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ համայնքային ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար 2025 թվականի հունիսի 19-21-ը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Մերի Գալստյանին:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ գործուղման հետ կապված գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»։

Նմանատիպ նյութեր