211652_close_icon
views-count3100 դիտում article-date 17:25 27-12-2020

Հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական-աշխատանքային խումբ եւ գործուղել Սյունիք. Արմեն Խաչատրյան

ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կառավարությանը առաջարկում է հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական-աշխատանքային խումբ և հինգօրյա ժամկետով գործուղել Սյունիքի մարզ սահմանազատման գործընթացները դիտարկելու և հասարակական վերահսկողություն իրականացնելու համար։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «ԻՄ ԱՌԱՋԱՐԿԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հաշվի առնելով Սյունիքի մարզում իրականցվող սահմանազատման գործընթացների ընթացքում ՀՀ ազգային անվտանգության շահերի արդյունավետ պաշտպանության կարևորությունը, այդ գործընթացների նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև ԶԼՄ-ում հասարակական-քաղաքական կազմակերպությունների, նրանց ներկայացուցիչների կողմից հնչեցվող տարաբնույթ, հակասական տեղեկությունները , ինչը առաջացրել է բնակչության շրջանում անորոշության, տագնապի և անվտանգության երաշխիքների բացակայության զգացողություն, ինչպես նաև հիմնվելով Սյունիքի մարզում իմ կողմից իրականացված դիտարկումների արդյունքներին՝ ՀՀ կառավարությանն առաջարկում եմ. 1. Հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական֊աշխատանքային խումբ (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) և հինգօրյա ժամկետով գործուղել Սյունիքի մարզ սահմանազատման գործընթացները դիտարկելու և հասարակական վերահսկողություն իրականացնելու համար։ 2. Աշխատանքային խմբի մեջ ներգրավել խորհրդարանական ուժերի մեկական կամ երկուական ներկայացուցիչ, արտախորհրդարանական հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ԱԱԾ տարածքային ստորաբաժանման պետ, դիտարկվող համայքնի ղեկավար, Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, անհրաժեշտության դեպքում նաև փորձագետ֊մասնագետ։ 3.Ապահովել աշխատանքային խմբի տեղաշարժման և բոլոր համայնքներում աշխատանքներ իրականցնելու համար անհրաժեշտ պայմանները (տրանսպորտ, աշխատանքային֊խորհրդակցական սենյակներ, բնակիչների հետ հանդպումների հնարավորություն և այլն)։ 4.Աշխատանքային խումբը աշխատանքները ավարտելուց հետո հինգօրյա ժամկետում ներկայացնում է գրավոր եզրակացություն»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր