211652_close_icon

Իրանում կախաղան է բարձրացվել «Մոսադ»-ի լրտեսը

views-count559 դիտում article-date 17:32 06-08-2025
Իրանում կախաղան է բարձրացվել «Մոսադ»-ի լրտեսը, որն Իսրայելի հետախուզական ծառայությանը տեղեկություններ էր փոխանցել իրանցի միջուկային գիտնականի մասին. գիտնականն ավելի ուշ սպանվել է, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:

Ռուզբե Վադին դատապարտվել է պետական դավաճանության համար։ Իրանի Գերագույն դատարանի կողմից դատավճիռը հաստատելուց և բոլոր իրավական ընթացակարգերն ավարտվելուց հետո նա մահապատժի է ենթարկվել։

Տղամարդը 5 անգամ հանդիպել է «Մոսադ»-ի գործակալների հետ Ավստրիայում։ Վադին աշխատել է միջուկային կազմակերպությունում և «Մոսադ»-ին փոխանցել է իրանցի միջուկային գիտնականների մասին տեղեկություններ՝ կարևոր տեղեկատվության համար ստանալով կրիպտոարժույթ։

Նմանատիպ նյութեր