211652_close_icon

Իրանի նախագահը զգուշացնում է Իսրայելի դեմ հնարավոր ավելի ուժեղ հարվածների մասին

views-count2452 դիտում article-date 17:31 15-06-2025
Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա:

Հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Մենք չենք սկսել պատերազմը, բայց ուժով ենք պատասխանելու։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, նա կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որն իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և կայունություն, պետք է հակազդի Իսրայելի ագրեսիային»,- ասել է Իրանի նախագահը։

Նա նաև կոչ է արել Իրաքին ավելի լավ պաշտպանել իր օդային տարածքը, որպեսզի Իսրայելը չօգտագործի այն Իրանին հարվածելու համար։

 

Նմանատիպ նյութեր