211652_close_icon

Իսրայելի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար լիովին փակ է

views-count2332 դիտում article-date 13:19 15-06-2025
Իսրայելի օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար լիովին փակ է մնում մինչև անվտանգային համակարգում երկինքը բացելու որոշում կայացվի:

Այս մասին ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության և տրանսպորտի նախարարության համատեղ հայտարարության մեջ։

«Անվտանգության իրավիճակից ելնելով և անվտանգության մարմինների հրահանգներին համապատասխան՝ Իսրայելի երկինքը փակ է քաղաքացիական ավիացիայի համար, մեկնող կամ ժամանող չվերթներ չկան։ Անվտանգային մարմինների հաստատումից հետո՝ երկնքի բացման հետ մեկտեղ, Տրանսպորտի նախարարությունը կհայտարարի չվերթների վերադարձի ընթացակարգը՝ տարբեր ավիաընկերությունների հետ համաձայնեցնելով, և կտրամադրի նաև լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Նմանատիպ նյութեր