211652_close_icon

Հայ Առաքելական Եկեղեցին «ռևանշիստական քարոզ» է անում, իր ժողովրդին տանում դեպի «աղետ». Փաշազադե

views-count2833 դիտում article-date 18:39 11-06-2025
Հայ Առաքելական Եկեղեցին «ռևանշիստական քարոզ» է անում, իր ժողովրդին տանում է դեպի աղետ, ասել է Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Նա բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին՝ ընդգծելով, որ կրոնական առաջնորդները պետք է ծառայեն Միասնական Արարչին և Ճշմարտությանը, խթանեն խաղաղությունն ու փոխըմբռնումը և չսադրեն հակամարտություններ։

«Ես կոչ եմ անում Եկեղեցական համաշխարհային խորհրդին չաջակցել ռևանշիստական ​​քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղությունը»,- ասվում է նամակում։

Փաշազադեն առաջարկել է, որ ԵՀԽ-ն պատվիրակություն ուղարկի տարածաշրջանում իրական իրավիճակին ծանոթանալու համար։ Նա ասել է, թե 86,600 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Ադրբեջանի տարածքում «Արցախ» անունով վարչական միավոր չկա:

«Նույնիսկ Հայաստանի վարչապետն էր ստիպված ճանաչել այս պատմական իրողությունը»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր