211652_close_icon

Աջափնյակում բացվել է Ամիօ բանկի նոր հարմարավետ մասնաճյուղը

views-count5112 դիտում article-date 17:18 10-06-2025
Ամիօ բանկի նոր վերանորոգված և ընդարձակ ՙԱջափնյակ՚ մասնաճյուղն արդեն բաց է և սպասում է իր հաճախորդներին ք․ Երևան, Աջափնյակ համայնք, Գ. Բաշինջաղյան 192/5 հասցեում:

Այժմ բանկի հաճախորդները կարող են օգտվել Ամիօ բանկի ամբողջական ծառայություններից առավել հարմարավետ պայմաններում՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել սպառողական վարկերի շահավետ պայմաններից, ձեռք բերել երազանքի մեքենան, իրականացնել խոշոր բիզնես ներդրումներ և բազմաթիվ այլ գործարքներ:

ՙԱջափնյակ՚ մասնաճյուղն ունի նաև ինքնասպասարկման գոտի՝ 24/7 հասանելիությամբ, որտեղ ինքնուրույն հնարավոր է կատարել բանկային գործարքների մեծ մասը:

Ի դեպ, մինչև հունիսի 13-ը ներառյալ ՙԱջափնյակ՚ մասնաճյուղում կարող եք ձեռք բերել Amio Visa Gold քարտերը` կես գնով:

Սիրով սպասում ենք բոլորին նորաբաց մասնաճյուղում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ նյութեր