211652_close_icon
views-count11077 դիտում article-date 17:26 18-01-2024

Նոր հասցեում՝ նոր գույներով բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գավառ» մասնաճյուղը

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝  ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով։

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը: Առանձնահատուկ նշանակություն ունեցող այս մարզում բանկի ծառայությունները մշտապես պահանջված են եղել թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց կողմից: Նորաբաց մասնաճյուղում երևում է ԱՄԻՕԻ նոր հայեցակարգը. հաճախորդներին տրամադրել եզակի բանկային փորձ՝ համատեղելով բանկային ծառայությունները հյուրընկալ միջավայրի հետ:

Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕ ԲԱՆԿԻ արագ դրամական փոխանցումների նոր առաջարկները, որոնց շնորհիվ րոպեների ընթացքում մարդիկ կարող են հասանելի լինել աշխարհի տարբեր վայրերում գտնվող իրենց հարազատներին ու մտերիմներին։

Հատկանշական է, որ AMIO-ն հնարավորություն է տալիս InteliExpress համակարգի միջոցով գումար փոխանցել արդեն նաև Ռուսաստան և հակառակ ուղղությամբ, ինչը պահանջված ծառայություն է մեր հայրենակիցների համար։ Այսուհետ գործում է նաև փոխանցում ստանալու նորարար, անվճար և հեռահար տարբերակը՝ AMIO MOBILE հավելվածի միջոցով լրացնելով փոխանցում ստանալու հայտը։ Բանկը մեկնարկել է նաև ակցիա դեպի Չինաստան ուղարկվող  միջազգային փոխանցումների համար:

Մասնաճյուղի առաջին հաճախորդներն արդեն հասցրեցին գնահատել սպասարկման հարմարավետ ձևաչափը՝ ծանոթանալով նաև ԱՄԻՕԻ հաղորդակցման թվային հարթակներին և նոր պրոդուկտներին:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Նմանատիպ նյութեր