211652_close_icon

Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count19001 դիտում article-date 11:31 10-06-2025
Հունիսի 6-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։

Նախարար Սարգսյանը անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին՝ անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից ոչ իրավաչափ վարքի դրսևորումները։

Նախարարը հանձնարարել է ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը` հանցավորությանն առավել օպերատիվ հակազդելու նպատակով։

Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներին հակազդելու միջոցառումներին, կարևորել է դրանց պարբերական իրականացումը հանրապետության ամբողջ տարածքում:

Արփինե Սարգսյանը, մատնանշելով անչափահասների շրջանում տարվող աշխատանքները, հանձնարարել է կանխարգելիչ տարաբնույթ միջոցառումներն իրականացնել ամենօրյա ռեժիմով՝ դպրոցահասակներին արատավոր երևույթներից զերծ պահելու նպատակով:

Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, անդրադառնալով առանձին հանցատեսակների և հասարակական կարգի պահպանությանը, այդ ուղղություններով տվել է կոնկրետ հանձնարարականներ։

Խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա են դարձել ու դիտարկվել տարբեր հարցեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր