211652_close_icon

Արամ Ազատյանի և մյուսների գործը մեղադրյալ կողմի փաստաբաններն իրավաբանական անհեթեթություն են որակում․ tert.am

views-count1105 դիտում article-date 09:57 08-06-2025
Tert.am-ը գրում է․ Երեկ հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի և մյուսների գործով դատական նիստը։ Մեղադրող կողմը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, ինչից հետո բոլոր մեղադրյալները հայտարարեցին, որ չեն ընդունում մեղադրանքը, իսկ փաստաբանները նշեցին, որ մեղադրանքն իրականության հետ կապ չունի և առանց մտքի բառերի շարան է հիշեցնում։ 

Մեղադրյալների փաստաբանները հանդես եկան բացման խոսքով։

Գործով մեղադրյալ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանի փաստաբան Սամվել Ջաղինյանը, խոսելով մեղադրանքի անհիմն լինելու մասին, նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքում հստակ նշված է՝ մեղադրյալն իրավունք ունի իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ստանալ պարզաբանումներ։

«Այս մասով հայտարարությունը կատարվել է, մեղադրանքն առաջադրվելուց հետո երբևէ չի պարզաբանվել մեղադրանքը։ Պաշտպանության կողմը դիմել է քննիչին՝ դա իրենց պարտականությունն է՝ պետք է պարզաբանեն, իսկ այդ պարզաբանումը չի կատարվել։ Սկզբում պետք է մեղադրանքը պարզաբանել, հետո նոր հարցնել՝ մեղավո՞ր ես, թե՝ ոչ»,-ասաց Ջաղինյանը։

Մանրամասները՝ սկբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր