211652_close_icon

Թուրքիայի ՊՆ ղեկավարն անդրադարձել է թուրքական բանակի ներկայությանը Սիրիայում

views-count568 դիտում article-date 21:40 04-06-2025

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը օտարերկրյա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիրիայում  գտնվող թուրքական ռազմական ներկայությանը: 
 
ԻՆչպես հայտնի է վերջին տարիներին Թուրքիան քրդական ուժերի դեմ մի շարք խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել, որոնց հետևանքով Սիրիայի հյուսիսը դեռևս Սիրիայի նախկին նախագահի ժամանակաշրջանից փաստացի հայտնվել էր թուրքական բանակի վերահսկողության տակ: 
 
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Թուրքիայի զինված ուժերը դուրս կգան Սիրիայից, քանի որ ներկայիս Սիրիայի  իշխանություններն ունեն բարիդրացիական հարաբերություններ Անկարայի հետ: 
 
«Թուրքիան կվերագնահատի Սիրիայում իր ռազմական վիճակը, երբ ահաբեկչական սպառնալիքն ամբողջությամբ վերացվի, սահմանների անվտանգությունն ապահովվի, իսկ փախստականներն ապահով վերադառնան իրենց տներ»,-նշել է նա:
 
Նշենք, որ չնայած քրդական ուժերին հասցված ծանր կորուստներին, նրանք դեռևս Սիրիայի որոշ շրջաններում պահպանում են ներկայություն: 

Աղբյուր՝ Ermenihaber

Նմանատիպ նյութեր