211652_close_icon

Իսրայելը դեմ է Գազայում թուրքական զինուժի ներկայությանը

views-count757 դիտում article-date 21:24 28-10-2025
Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ Պաղեստինի Գազայի հատվածում տեղակայվելիք զորախմբի կազմում թուրքական զինուժը չպետք է ներգրավվի:

«Մենք դեմ ենք Գազայում թուրք զինվորի ներկայությանը: Այն պայմանավորված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Իսրայելի դեմ տևական ժամանակ դրսևորված թշնամանքով»։

Բացի այդ վերջինս ասել է, որ իրենց դիրքորոշման մասին տեղեկացրել են նաև ԱՄՆ-ին և հավելել, որ այն երկրները, որոնք մտածում են իրենց զինված ուժերն ուղարել Գազա, ամենաքիչը պետք է արդար գտնվել Իսրայելի նկատմամբ: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 26-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևս անդրադարձել էր այս թեմային և հայտարարել, որ իրենք են որոշելու, թե որ ուժերն են իրենց համար ընդունելի և որոնք՝ ոչ:

«Սա ԱՄՆ-ի կողմից ևս ընդունելի իրավիճակ է»,- հավելել էր Նեթանյահուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչները ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում են, որ բանակցություններ են տարվում Գազայում թուրքական զինուժի ներկայության մասով և զուգահեռ շեշտում, որ Թուրքիայի զիված ուժերը պատրաստ են այդ հատվածում ստանձնել իրենց հանձնարարվելիք յուրաքանչյուր առաջադրանք:

Աղբյուր՝ Ermenihaber

Նմանատիպ նյութեր