Թուրքիայի ՊՆ ղեկավարն անդրադարձել է ՔԲԿ-ի զինաթափման մասին Օջալանի կոչին
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է թուրքական կողմի համար ահաբեկչական «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ իր կուսակիցներին ուղղված զենքերը վայր դնելու մասին կոչին:
Գյուլերը նախ հայտարարել է, որ գործընթացի սաբոտաժը երբեք չի հանդուրժվելու, ապա հավելել. «Հիմք է ընդունվելու զգուշավոր և ռացիոնալ մոտեցումը»:
Հիշեցնենք, որ Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլահ Օջալանի կոչն ընթերցվել էր փետրվարի 27-ին, երբ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության 7 անդամից կազմված պատվիրակությունը վերադարձել էր Օջալանի հետ հանդիպումից:
Աղբյուրը՝ ermenihaber.am