211652_close_icon

Սամվել Շահրամանյանը այս պահին Քննչական կոմիտեում հարցաքննվում է

views-count2086 դիտում article-date 12:26 04-06-2025
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։

Այս մասին 24News-ին ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Վերջինս այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։

Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին,  և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:

Տեղեկացնենք նաև, որ գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա:

Նմանատիպ նյութեր