211652_close_icon

Դատարանը մերժել է Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը․ փաստաբան

views-count2236 դիտում article-date 23:19 03-06-2025
Լրագրող Լիլիթ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը գրում է․

«Այսօր՝ 2025 թվականի հունիսի 3-ին, ժամը 17:50-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից ներկայացված միջնորդության քննությունը։

Շուրջ 5 ժամ տևած փակ դատական նիստից հետո դատարանը մերժեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ Արթուր Պողոսյանի միջնորդությունը՝ հիմք ընդունելով ներկայացված փաստական հանգամանքների և իրավական հիմնավորումների անբավարար լինելը։

Դատարանի որոշմամբ՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կալանքի ժամկետի երկարաձգումը անհիմն է և հակասում է օրենսդրությամբ սահմանված նվազագույն միջամտության սկզբունքին։ Նման որոշումը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ լրագրողական գործունեության ազատության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Լիլիթ Աղեկյանը, որպես հետաքննող լրագրող, շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում՝ իր մասնագիտական գործունեության և բարձրաձայնած բազմաթիվ աղմկոտ բացահայտումների շնորհիվ»։

Նմանատիպ նյութեր