385 եկեղեցի հանձնած ՔՊ-ականները եւ Փաշինյանն այն մարդիկ չեն, որ հաշիվ պահանջեն եկեղեցուց. Հովհաննես Իշխանյան . aravot.am
«Հայաստանում ինչ նման հարձակում է տեղի ունենում որեւէ հայկական կառույցի վրա, պայմանավորված է թուրք-ադրբեջանական վանդակով, որ մեջ մտել է Նիկոլ Փաշինյանը:
Նա գտնվում է թուրքական ափի մեջ՝ իր արած դավաճանական քայլերի արդյունքում »,-«Հայելի» ակումբում նշեց վավերագրող ռեժիսոր, «Հայաքվե»-ի խորհրդի անդամ Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների կողմից Հայ Առաքելական եկեղեցին ու առանձին հոգեւորականներին թիրախավորելուն:
Նրա խոսքով. «Հայ առաքելական եկեղեցին ամենակազմակերպված կառույցն է, որն ունի մարդկային, ֆինանսական ռեսուրսներ, գիտելիք, կամք, զբաղվում է հայերի իրավունքների պաշտպանությամբ, որպեսզի մեր ունեցվածքը մեզանից չխլեն, խլածը կարողանանք վերադարձնել, մեր տարածքները կարողանանք վերադարձնել: Եկեղեցին նաեւ պահել է Արցախի թեմը, մինչդեռ պետական շատ կառույցներ չկարողացան պահպանվել, կրճատումներ եղան, նույնիսկ Արցախի համալսարանը չկարողացան պահպանել:
Վերջերս Բեռնում էր համաժողով կազմակերպվել, որտեղ Ամենայն Հայոց կաթողիկոսը բարձրացրեց Արցախի հարցը՝ ասելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միասին են Արցախում վայրագություններ իրականացրել ու հայաթափել: Սրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանն իր դեսպաններին կանչում եւ ասում է՝ հանկարծ Արցախի թեման ձեր երկրներում չբարձրացնեք, դեսպանները հրահանգավորված են, որպեսզի ցեղասպանության ճանաչման, Արցախի ինքնորոշման, իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերից չխոսեն, այսինքն` ՀՀ ԱԳՆ-ն չի զբաղվում Հայաստանի քաղաքացիների շահերի պաշտպանությամբ արտասահմանում»: Հովհաննես Իշխանյանը անդրադառնալով Փաշինյանի՝ Վեհափառ հայրապետի վերաբերյալ արած հայտնի հայտարարությանը՝ ընդգծում է. «ՀՀ ներսում երեխա ունենալն արգելված էլ չէ, ՆԻկոլ Փաշինյանը ինքն ունի 4 երեխա … »:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: