1168 դիտում
20:17 12-08-2024
Հովհաննես Իշխանյան. «Նիկոլ Փաշինյանը կցանկանա նոր սահմանադրություն ձեռք բերել, իհարկե, այնպիսի լիազորություններով, որ հիմա նա ունի»․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանում նոր սահմանադրություն ունենալու Ալիեւի պահանջի եւ դրան Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքի մասին՝ ասաց. «Սահմանադրության հարցը շատ բազմավեկտոր հարց է քննարկման համար, բայց սկսենք այնտեղից, որ Նիկոլը կցանկանա նոր սահմանադրություն ձեռք բերել, իհարկե, այնպիսի լիազորություններով, որ հիմա նա ունի: Մի կողմից այս սահմանադրությունը փոփոխելը, բայց միայն այն դրույթները, որ վերաբերում են սուպեր-պուպեր վարչապետական համակարգին, ժողովրդի համար ձեռնտու է, մյուս կողմից մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը վերջնականապես ոչնչացնելու համար պետք է փոխի սահմանադրությունը:
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես է ստացվում երկխոսությունը կամ հեռահար խոսակցությունը Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի՝ Էլչին Ամիրբեկովի, եւ այստեղի միջեւ: Մենք հիշում ենք, որ Փաշինյանը արդեն խոսել էր նոր սահմանադրություն ստեղծելու մասին, բայց դա այստեղ շատ կոշտ դիմադրության արժանացավ: Բնականաբար, որոշակի ժամանակ էր պետք:
Դրանից հետո սկսեցին Տավուշի դավաճանական արարողությունները կատարել, մեր սեփականությունը եւս մեկ անգամ հանձնեցին Ադրբեջանին եւ Հայաստանի համար ավելի անբարենպաստ պայմաններ ստեղծեցին: Եվ հիմա, երբ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ այս մարդը նորից նոր սահմանադրության հարց է բարձրացնում, ասում է, թե կարող է նոր իշխանություն գա եւ ասի՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը չի համապատասխանում սահմանադրությանը եւ դավաճանի արածները չեղարկի:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր
2768 դիտում
12:06 17-04-2020
Ասելիք իհարկե կա, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասեմ. Արարատ Միրզոյանը՝ Գարեգին Բ-ի մասին. News.am
1258 դիտում
18:41 19-01-2024
Սաղ պարերը պարել է, հիմա էլ նոր սահմանադրություն է Նիկոլի սիրտը ուզում․ Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
451 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
472 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները