Մայր Աթոռից Երեւանի սբ. Հովհաննես եկեղեցի կբերվի սբ. Հովհաննես Մկրտչի մասունքը
Ապրիլի 11-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է ս. Հովհաննես Մկրտչի գլխատման օրը: Այդ առթիվ Արարատյան Հայրապետական թեմի՝ սրբի անունը կրող եկեղեցիներում 10.30-ին կմատուցվի ս. պատարագ՝ Երեւանի ս. Հովհաննես եկեղեցի, Մխչյանի ս. Հովհաննես եկեղեցի:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ ժամը 09.00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից
Երեւանի ս. Հովհաննես եկեղեցի կբերվի սրբի մասունքը: Այն եկեղեցում կլինի մինչեւ 17.00-ն: Այստեղ ս. պատարագը
կմատուցի Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը: Ուխտավորաբար այստեղ կլինեն դպրանոցի ուսանողները:
Հավարտ ս. պատարագի եկեղեցու բակում նախատեսվում է մատաղի հյուրասիրություն եւ տոնական միջոցառում երգիչ
Արսեն Գրիգորյանի (Մրո), եկեղեցու «Օվսաննա» երգչախմբի եւ Վազգենյան դպրանոցի սաների մասնակցությամբ: