Հարցադրումը պետք է շատ կոնկրետ դրվի՝ ընդդիմությունը հայրենիքի փրկության համար է պայքարու՞մ, թե՞ ավերակների վրա իշխանություն ունենալու․ Միհրան Հակոբյան
Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակվելով՝ հեղափոխական զուգընկերները փորձում են «պերմանենտ հեղափոխություն» բեմադրել: Թիրախը Եկեղեցին է, որովհետև 2018-ի թիրախները՝ հարուստները, հեղափոխական զուգընկերների օրթախներն են ու նրանց մուծվողները, ուստի նրանց դեմ հեղափոխական արշավ չեն կարող ծավալել:
Հեղափոխական զուգընկերները միաժամանակ գիտակցում են, որ հերթական ընտրություններում հաղթել չեն կարող ու կրկնվելու է Գյումրիի սցենարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։
«Դրա մասին գիտի նաև ընդդիմությունը: Ամենայն հավանականությամբ Երկրորդ Նախագահը հենց այդ պատճառով է ցանկանում գործընթացները ձգձգել մինչև հերթական ընտրություն, որտեղ հույս ունի Վարդան Ղուկասյանի օրինակով ընդդիմադիրների շարքում առաջին տեղը զբաղեցնել ու մյուսներին ստիպել միանալ իր կամ իր ասած վարչապետի թեկնածուին:
Նիկոլը տեսնում է, որ տիտուտլյար ընդդիմությունն իր դեմ ոչ փողոց է ցանկանում գեներացնել, ոչ էլ հակահեղափոխություն է փորձում նախաձեռնել: Իսկ փողոցից, հավատացեք, հեղափոխական զուգընկերները սարսափելի վախենում են, որովհետև գիտեն, թե դա ինչի է հանգեցնելու: Ուստի, քանի չկա փողոց գեներացնող, նրանք «պերմանենտ հեղափոխություն» բեմադրելու փորձեր են անելու՝ անաստվածներով, աղանդավորներով, հանրային այն տիղմով, որը պատրաստ է նաև իսլամ ընդունել, միայն թե լափամանից չզրկվի:
Իր հերթին Եկեղեցին, կարծես, հասկացել է, թե քամին որտեղից է փչում և փորձում է առճակատման չգնալ, ամեն գնով խուսանավել (ինչպես միշտ):
Ստացվում է, որ եթե հեղափոխական զուգընկերներին օդ ու ջրի նման անհրաժեշտ է սրել իրավիճակն ու ցանկացած թիրախի դեմ «պերմանենտ հեղափոխություն» խաղալով՝ վերակենդանացնել ամբոխի անասնական բնազդները, ապա տիտուլյար ընդդիմությանն անհրաժեշտ է Նիկոլին գրողի ծոցն ուղարկելու խնդրի լուծումը հասցնել մինչև 2026 թվականի ընտրություն:
եվ, հենց այստեղ է թաքնված ամենամեծ վտանգը՝ ի՞նչ երաշխիք կա, որ չի կրկնվելու 2021-ի ստորացուցիչ արդյունքը կամ ինչ երաշխիք կա, որ 2026-ի հունիսի դրությամբ հեղափոխական զուգընկերները Հայաստանի կեսը հանձնած չեն լինելու: Ի վերջո, հարցադրումը պետք է շատ կոնկրետ դրվի՝ ընդդիմությունը Հայրենիքի փրկության համար է պայքարու՞մ, թե՞ ավերակների վրա իշխանություն ունենալու»,-գրել է նա։