211652_close_icon
views-count934 դիտում article-date 22:30 10-03-2026

«Պատրաստվո՞ւմ եք Նիկոլից մաքրել երկիրը. այս հարցից ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը խուսափել չի կարող». Միհրան Հակոբյան

Հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը հարց է ուղղել հերթական ընտրություններին նախապատրաստվող ընդդիմությանը՝ ո՞րն է իրենց իրական նպատակը։  

Հակոբյանն իր հրապարակման մեջ, մասնավորապես, նշել է.  

«Երբ Նիկոլը խմբագիր էր, իսկ հետո պատգամավոր, հղում էր անում օդում կախված լուրերին: Հիմա Նիկոլը նման հղումների համար հատուկ հիմնարկներ ունի:  Նիկոլն օրինակ՝ ԱԱԾ անունից անձի՝ գործակալ լինելու մասին կեղծ տեղեկանք է հրապարակում… Նիկոլը նաև «արտաքին հետախուզության ծառայություն» անվամբ մի կրպակ ունի, որի անունից նույն ոճի կեղծիք է հրապարակում և դրա վրա հղումներ անում: Թե բա՝ հասեք, հիբրիդայինները վրա են տվել…  

Ի՞նչ է Նիկոլը և ի՞նչ է Նիկոլի ուզածը, բոլորի համար պարզ է: Այ, թե ի՞նչ է ուզում դիկտատորի տնազի ընտրական ֆարսին մասնակցել պատրաստվող ընդդիմությունը, հասկանալի չէ: Ավելի շուտ՝ պարզաբանման կարիք կա. ընդդիմադիրները ցանկանում են Նիկոլի խորհրդարանում «ընդդիմություն», նույն ինքը՝ բոքսի տանձիկ աշխատե՞լ, թե՞ պատրաստվում են Նիկոլից մաքրել երկիրը:  Այս հարցից ընդդիմադիրները խուսափել չեն կարող: Չեն կարող, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտի թիվ մեկ դիֆիցիտ ապրանքն ազնվությունն է, ու մարդիկ ազնվության կարիք ունեն, ազնիվ խոսքի կարիք ունեն:  Մարդիկ նաև հավ չեն, որ հավատան ընդդիմադիրների «կտերին», թե ընտրության ճանապարհով հնարավոր է ազատվել արևմտյան տերերի հովանոցի տակ ծվարած Նիկոլից ու նրա ստեղծած ախոռապետությունից:

Մարդիկ տեսել են, թե ինչպես են ընդդիմադիրները 2021-ի ընտրությանը «գցել ոտքերին» ու հասկանում են, որ 2026-ի հունիսին ավելի ծանր ձևով են «գցելու ոտքերին»:  Այնպես որ՝ ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը պետք է հստակ պատասխանի. եթե իր նպատակը ոչ թե խորհրդարանում Նիկոլի մոտ չուչել աշխատելն է, այլ Նիկոլին լարելն է, ապա ինչ գործողություն կամ գործողությունների շարք է առաջարկում ժողովրդին:

Այս պահին կա փողոց+իմպիչմենտ սցենարը: Եթե սա չէ ճանապարհը, ապա ո՞րն է:

Սա պետք է պարզաբանեն ընդդիմադիրները, որովհետև «կատվի խաղը մինչև մարագն է», իսկ ազնվության դիֆիցիտով հեռու վազել չի ստացվելու»:

Նմանատիպ նյութեր