Վտանգավոր իրավիճակ՝ Երևանում. Նորագավիթում դպրոցի ճամփան երեխաների համար դարձել է վտանգավոր. ամեն պահի այնտեղով անցնելիս հնարավոր է՝ քարերն ընկնեն նրանց վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հսկայածավալ աշխատանքներ է իրականացրել և շարունակում է իրականացնել մայրաքաղաքում հետիոտնի համար նախատեսված վայրերը զավթումից վերացնելու ուղղությամբ, ակնհայտ է:
Բազաթիվ փողոցներ, բակային հատվածներ ու հետիոտնի համար նախատեսված մայթեր են «ազատագրվել» ու վերադարձվել երևանցիներին:
Ցավոք կան վարչական շրջաններ, որտեղ վարչական շրջանի ղեկավարները մատների արանքով են նայում Կառավարության հանձնարարականներին, որոնք կապված են նաև մայթերը քաղաքացուն վերադարձնելու հանձնարարականով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը արդյոք տեղյակ չէ, որ Նորագավիթ 1-ին փողոցի փլուզման ենթակա, շինաղբի վերածված 8-րդ տունն ամբողջությամբ մի իսկական պատուհաս է դարձել ոչ միայն բնակիչների ու հետոիտների, այլ նաև վարորդների համար:
Պատը ամբողջությամբ փլուզվել է, իսկ թափված քարերն ու ավազը գրավել են հետիոտոնի համար նախատեսված մայթը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Էս շենքը երկար տարիներ է՝ մի իսկական փորձանք է դարձել մեզ համար: Երեխաներին էս ճանապարհով ահը սրտներիս ենք ճանապարհում դպրոց: Նույնիսկ եղել են դեպքեր, որ երեխաները անցնելիս են եղել, քարեր են թափվել, բարեբախտաբար իրենց վրա չի ընկել:
Ում ասես դիմել ենք, պատճառաբանում են, թե տան սեփականատերը պիտի հետևություներ անի, 20 տարուց ավելի է՝ չգտենք էլ՝ տերը Հայաստանում է, թե արտերկրում, բայց մի՞թե դա խանգարում է քաղաքապետարանին ու թաղապատարանին, որ էս խնդիրը լուծեն: Իմացե՛ք, դա առաջին հերթին բնակիչների անվտանգության հետ է կապված: Խնդիրը օր առաջ պետք է լուծվի: Մայթին լցված ամբողջ քարն ու ավազը պիտի հեռացվի, նույնիսկ պետք է տիրոջը գտնել ու պարտավորեցնել, որ շենքը փլուզի, քանի որ այն ապրելու համար պիտանի չէ»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։