75297 դիտում
09:56 04-10-2023
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Opel-ները. կան վիրավորներ. նրանց առաջինը օգնության են հասել այդ պահին այնտեղով անցնող Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության անձնակազմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Արմեն Թ.-ի վարած Opel մակնիշի և 77-ամյա Միրզա Հ.- վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Թ.-ն և Միրզա Հ.-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 78-ամյա Ալվարդ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել ու տեղում, նախ, առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա Սևանի բժշկական կենտրոն են տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության անձնակազմը, ովքեր Երևանից Վանաձոր վերադառնալիս, նկատելով վթարը, հավատարիմ հիպոկրատի երդմանն ու Մարդ լինելու կոչմանը, անմիջապես շտապել են օգնության:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+