211652_close_icon

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

views-count535 դիտում article-date 09:39 02-06-2025
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Քննարկվել է Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված իրավիճակը։

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն անկեղծ ցավակցություն է հայտնել հունիսի 1-ին Բրյանսկի և Կուրսկի շրջաններում երկաթուղային ենթակառուցվածքների պայթեցման հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի համար:

Ռուսական կողմից ընդգծվել է, որ պատկան մարմինները վարում են առավել մանրակրկիտ հետաքննություն և մոտ ժամանակներս արդյունքները կհրապարակվեն: Մեղավորներն անպայման կբացահայտվեն և անխուսափելիորեն կկրեն իրենց արժանի պատիժը։

Լավրովն ու Ռուբիոն մտքեր են փոխանակել նաև ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը վերաբերող տարբեր նախաձեռնությունների, այդ թվում ՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման ծրագրերի շուրջ»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր