Ինչ են քննարկել Լավրովն ու Ռուբիոն. Պետդեպարտամենտը մանրամասներ է հայտնել
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, նախօրեին կայացած, հեռախոսազրույցի մասին հայտարարություն է տարածել ամերիկյան կողմը:
Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը մասնավորապես նշել է, որ Ռուբիոն զրուցել է Լավրովի հետ՝ ի շարունակություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ շաբաթվա սկզբին ունեցած զրույցի։
«Պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Թրամփի հանձնառությունը՝ վերջ դնելու ուկրաինական հակամարտությանը։ Բացի այդ, նրանք քննարկել են մի շարք այլ երկկողմ հարցերի շուրջ հնարավոր համատեղ աշխատանքի հնարավորությունը»,- նշվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: