211652_close_icon

Հայաստանցի մանուկներին ցանկանում եմ՝ առողջ ու երջանիկ լինեն, փշերի միջով քայլեն դեպի աստղերը. Ոսկան Սարգսյան

views-count628 դիտում article-date 15:39 01-06-2025
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեխաներն ինչպե՞ս կարող են երջանիկ լինել, եթե նրանց ծնողները դժբախտ են

Հայաստանը վաղուց դարձել է «Կիսաբաց լուսամուտներ»՝ բազում խեղված ճակատագրեր, դժբախտ ընտանիքներ, անպաշտպան երեխաներ։ ՔՊ-ական իշխանությունը Հայաստանը դարձրել է խաղամոլության և թմրամոլության երկիր, տասնյակ հազարավոր թմրամոլների ու խաղամոլների այդ մոլությունների պատճառով տանջվում են նրանց երեխաները, եղբայրները և քույրերը։ Երկրում շատ մեծ տոկոս է կազմում աղքատությունը, աղքատ ընտանիքների երեխաները ինչպե՞ս կարող են երջանիկ ու պաշտպանված լինեն։

Կարիքավոր, սոցիալական և այլ խնդիրներ ունեցող ընտանիքների երեխաները հաճախ դառնում են բռնությունների ու կամայականությունների զոհեր։ 2020 թվականի պատերազմի հետևանքով ավելացավ որբացած, հարազատներ կորցրած երեխաների թիվը։

Հայաստանցի մանուկներին ցանկանում եմ՝ առողջ ու երջանիկ լինեն, փշերի միջով քայլեն դեպի աստղերը»։

 

Նմանատիպ նյութեր