211652_close_icon

Մաղթում եմ, որ առողջ լինեն մեր հայրենակիցները, առողջ՝ նաև մարդկային փոխհարաբերություններն ու ընտանեկան անդորրը․ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն

views-count1456 դիտում article-date 15:45 31-12-2023
Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի ամանորյա շնորհավորական ուղերձը․

Սիրելի՛ վանաձորցիներ, հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ գալիք տոների՝ Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ:

Ամենաընտանեկան այս տոների առթիվ մաղթում եմ, որ յուրաքանչյուր ընտանիքում թևածի սերն ու փոխըմբռնումը, մեր հայրենիքում՝ խաղաղությունը:

Ցանկանում եմ, որ գալիք տարին ետևում թողնի այս տարվա դառնություններն ու բացթողումները, լցնի տարվա ամեն մի օրը հաջողությամբ, ձեռքբերումներով, ֆինանսական կայունությամբ, երջանկությամբ ու լիությամբ:

Իզուր չէ, որ յուրաքանչյուր ընտանիքում բաժակ բարձրացնելիս միմյանց մաղթում են առողջություն: Հիրավի, դա կարևորն ու առաջնահերթն է, կյանքում՝ ամենաանհրաժեշտը: Մաղթում եմ, որ առողջ լինեն մեր հայրենակիցները, առողջ՝ նաև մարդկային փոխհարաբերություններն ու ընտանեկան անդորրը:

Առանձնակի շնորհավորում եմ առողջապահական համակարգի բոլոր մեր գործընկերներին: Այս օղակում չկան կարևոր ու անկարևոր մասնագետներ, նրանք բոլորը լրացնում են միմյանց ու կազմում համակարգի ամբողջականությունը:

Սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում եմ, որ գալիք տարում կրկնապատկվի ձեր եռանդն ու տոկունությունը, կրկնապատկվի շնորհակալական վերաբերմունքն ու գնահատվածությունը, կրկնապատկվի սերը աստվածահաճո մասնագիտության նկատմամբ:
Խաղաղ և անփորձանք տարի բոլորիս:

Հարգանքով՝ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյան

Նմանատիպ նյութեր