Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի նոր կապիտուլյացիա, որը կլինի խաղաղության համաձայնագիր կոչված փաստաթղթի, կամ նոր, փոքր, սակայն շատ կորստաբեր պատերազմի միջոցով. Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Նիկոլ Փաշինյանի ծրագրերը հասկանալու համար պետք է նրան ուշադիր լսել, «նիկոլերենից» ասածներն ուղիղ հակառակը թարգմանել։ Երբ գոռում էր «Արցախը Հայաստան է և վերջ», նպատակը Արցախը հանձնելն էր, երբ ասում էր բոլոր արագաչափերը փակելու են, նպատակը դրանց թիվն ավելացնելն էր, ասում էր, որ թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ ետ է բերելու, ոչ մի մուկ, ձուկ չի պլստալու, սակայն նախկին թալանչիներից գրեթե բոլորին(ոչ նրանց սիրուն աչքերի համար) բարեհաջող փախցրին Հայաստանից։
Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի առաջ հայտարարում էր, թե անցնելու ենք դժոխքի միջով, դա նշանակում է, որ նա Հայաստանը դժոխք է դարձնելու ու դարձնում է։ Եթե ընդդիմադիր համարվողները իսկապես ուզում են հաղթել նրա իշխանությանը, պետք է տարբերվեն նրանից, առաջին հերթին հանրության հետ խոսքով ու գործով անկեղծ լինեն։
Նման անկեղծություն հիմնական դերակատարների մոտ մինչև հիմա չեմ տեսել։ Եթե ուզում են Նիկոլ Փաշինյանին հաղթել, պետք է նրանից ավելի վճռական լինեն։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի նոր կապիտուլյացիա, որը կլինի խաղաղության համաձայնագիր կոչված փաստաթղթի, կամ նոր, փոքր, սակայն շատ կորստաբեր պատերազմի միջոցով»։